Գլխավոր / Ծառայություններ / Հաշվապահական հաշվառում
Ծառայություններ

Հաշվապահական հաշվառում

Ամբողջական հաշվապահական սպասարկում փոքր և միջին բիզնեսի համար՝ ֆիքսված ամսական գնով։ Դուք ուղարկում եք փաստաթղթերը, մենք՝ անում հաշվառումը և հաշվետվությունները։

Հաշվապահական հաշվառում

Ինչ է ներառում

Առաջնային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մշակում

Բանկային քաղվածքների համադրում և վճարումների հաշվառում

Գնումների և վաճառքի հաշվառում՝ ՀԴՄ-ի տվյալներով

Աշխատավարձի հաշվարկ և պահումներ

Ամսական հաշվետվություն ղեկավարին՝ գումարներով և միտումներով

Տարեվերջյան հաշվառում և ֆինանսական հաշվետվություններ

Ինչու՞ մենք

Ինչու՞ մեզ մոտ

Ֆիքսված գին

Ամսական վճարը հայտնի է պայմանագրից առաջ՝ առանց «հավելյալ աշխատանքի» անակնկալների։

Պատասխանատու ժամկետներ

Հաշվետվությունները ներկայացվում են մինչև վերջնաժամկետը, ամեն ամիս։

Փորձ առևտրի և ծառայությունների ոլորտում

Աշխատում ենք ՀԴՄ-ով, մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների հետ։

Այլ ծառայություններ: Հարկային հաշվետվություններ · ՖՀՄՍ հաշվետվություններ

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե հաշվապահական սպասարկումը
Գինը կախված է փաստաթղթերի քանակից և գործունեության տեսակից։ Անվճար խորհրդատվությունից հետո ստանում եք ֆիքսված ամսական առաջարկ։
Ի՞նչ փաստաթղթեր են պետք սկզբում
Գրանցման վկայական, կանոնադրություն, բանկային տվյալներ, գործող պայմանագրեր և նախորդ ժամանակաշրջանի հաշվառման տվյալներ, եթե կան։
Կարո՞ղ եք վերականգնել նախորդ ժամանակաշրջանները
Այո, անհրաժեշտության դեպքում վերականգնում ենք բաց թողնված ամիսների հաշվառումը։

Նոր բացված կազմակերպությունների համար

Հաշվապահական հաշվառումը առաջին ամիսը վարվում է անվճար։

Սկսել համագործակցությունը
1 ամիսԱՆՎՃԱՐ
Զանգահարել WhatsApp